Մուհամեդ Ալին եղել է Մեծագույն. Օբամա
«Մուհամեդ Ալին եղել է Մեծագույն: Վերջ: Եթե դուք նրան հարցնեիք, նա կպատասխաներ: Նա կասեր, որ ինքը կրկնակի մեծություն է»,-RIA Novosti-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սգում է հայտնի բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի մահը: Ինչպես ասել է՝ պետք է Աստծուն շնորհակալ լինել այն երջանկության համար, որ ճանաչել ենք նրան, և այն բանի համար, թե որքան օրհնված ենք մենք նրանով: Նա նաև նշել է, որ Սպիտակ տանը իր մոտ պահում է Ալիի բռնցքամարտի ձեռնոցները՝ հենց այն հայտնի լուսանկարի տակ, որում 22-ամյա չեմպիոնը՝ ինչպես առյուծ, մռնչում է պարտված Սոնի Լիսթոնի վրա:
