Մերկելը կողմ է
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ընդհանուր տնտեսական գոտի ստեղծելուն: Այդ մասին նա հայտարարել է «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության համագումարում: «Ես կողմ եմ հանդես գալիս Ռուսաստանի աստիճանական մոտեցմանը եվրոպական տնտեսական տարածքին, որպեսզի, վերջին հաշվով, մենք ունենանք միասնական տնտեսական գոտի` Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ»,- ասել է Մերկելը, հայտնում է Frankfurter Allgemeine պարբերականը:
