«Ջեբհատ ան Նուսրայի» զինյալները գնդակոծել են Հալեպը
RIA Novosti-ի փոխանցմամբ` «Ջեբհատ ան Նուսրայի» ահաբեկիչների կողմից Հալեպի Շեյխ Մաքսուդ թաղամասի գնդակոծումից զոհվել է ավելի քան 40 մարդ:Գնդակոծումից հետո քանդվել է ոստիկանական բաժանմունքը և մի քանի բնակարան: Զոհվածների մեջ կան խաղաղ բնակիչներ, ոստիկաններ և զինվորականներ:
