Թուրք զինվորականները՝ Հալեպի մոտ
RIA Novosti-ի փոխանցմամբ՝ Սիրիայի շրջաններում հայտնվել են մասամբ թուրք զինվորականներից կազմված խմբեր: Այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնի ներկայացուցիչը: «Հալեպի հյուսիսային արվարձանների բնակչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ թաղամասերին մոտ շրջաններում, որտեղ ակտիվացել են ռազմական գործողությունները, հայտնվել են խմբեր՝ մասամբ կազմված թուրք զինծառայողներից»,- ասել է նա:
