Կոլխոզի կթվորուհին ու «կոկո շանելը»՝ Սեմիհա Յըլդըրըմը և Մեհրիբան Ալիեւայի աղմկահարույց լուսանկարը
Հայտնի ադրբեջանցի բլոգեր Ալեքպեր Ալիեւը հրապարակել է Սեմիհա Յըլդըրըմի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի հանդիպմանն արված լուսանկարներից մեկը, որը մեծ իրարանցում է առաջացրել:
Թուրքիայի առաջին տիկնոջ տեսքն ու կերպարը բուռն քննարկումների առարկա էին դարձել համացանցում, ինչից զերծ չեն մնացել նաեւ ադրբեջանական լրատվամիջոցները:
Ինչպես բլոգերն է գրել. «Ադրբեջանի առաջին տիկինը հանդիպել է Թուրքիայի առաջին տիկնոջը՝ մի կողմից «կոկո շանել» է, մյուս կողմից՝ կոլխոզի կթվորուհի: Անաստվածն ու մոլեռանդ մահմեդականը: Հիրավի՝ «Մեկ ժողովուրդ, երկու պետություն»»:
Լուսանկարի հրապարակման առիթ է դարձել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ Ադրբեջան կատարած այցը, որի ժամանակ նրան ուղեկցել է իր կինը՝ Սեմիհա Յըլդըրըմը:

