Մեծ իրարանցում՝ Թուրքիայում
Թուրքական դատարանը «Նիզիպ» ճամբարի հավաքարարին դատապարտել է 108 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով թուրքական «Hurriyet» թերթին: Նա դատապարտվել է Գազիանթեփ նահանգում սիրիացի փախստականների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար: Նա երեք ամսվա ընթացքում իրականացրել էր հանցավոր գործողություններ՝ 8-ից 12 տարեկան տղաների նկատմամբ զուգարանում՝ իր զոհերին առաջարկելով մեծ գումարներ: Այս գործը Թուրքիայում մեծ իրարանցում է առաջացրել: «Նիզիպ» ճամբարում ապրում է շուրջ 14 000 մարդ: Ապրիլին նրանց այցելել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
