Ռուսաստանը պատրաստ է գնալ փոխզիջումների. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է գնալ փոխզիջումների և համաձայնվել այն բանին, որ Ուկրաինայում՝ Դոնբասի բաժանարար գծում դիտորդների խումբը իրավունք ստանա անձնական զենք կրելու: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն: «Ես արդեն ասել եմ, որ մենք պատրաստ կլինեինք համաձայնվել այն բանին, որ այդ լրացուցիչ դիտորդներին զինեն անձնական զենքով, սակայն դա մերժվել է ԵԱՀԿ շատ անդամների կողմից»,- հայտարարել է Լավրովը: Բացի այդ` նա ավելացրել է, որ Մոսկվան թուլատրում է առանձին ոստիկանական ֆունկցիաների կցումը ԵԱՀԿ առաքելությանը, սակայն միայն պահեստավորման տարածքների և ծանր զենքերի հեռացման մոնիտորինգի համար:
