Յուրի Խաչատուրովին դուրս են գրել հոսպիտալից
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, որին հունիսի 3-ին ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում վիրահատել էին, այսօր՝ հունիսի 4-ին, դուրս է գրվել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին հունիսի 3-ին ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում վիրահատել են:
