Յոախիմ Գաուկը որոշել է չառաջադրվել 2-րդ ժամկետի համար. Bild
Bild թերթը` սեփական աղբյուրներին հղումով գրում է,որ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը որոշել է հրաժարվել 2-րդ անգամ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելուց: 76-ամյա Գաուկը երկուշաբթի օրը հանդիպում կունենա կանցլեր Անգելա Մերկելի հետ և կհայտնի նրան իր որոշման պատճառների մասին, իսկ երեքշաբթի այդ մասին կհայտնի հանրությանը: Տվյալ քայլը պայմանավորված է տարիքով և առողջական խնդիրներով,նշում է թերթը: Ավելի վաղ Գաուկը հայտնել էր, որ որոշում կկայացնի ամառվա սկզբին: Նրա լիազորությունները լրանում են 2017-ին:
