Միլիոնավոր հայերի սպանությունը ցեղասպանություն էր, վե´րջ. Էդ Ռոյս
Gagrule-ը տեղեկացնում է ,որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը ողջունել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը:
«Հայոց ցեղասպանությունը ճանաչելու` Գերմանիայի որոշումը մեծ իրադարձություն էր։ Պատմության մութ պահերի ճանաչումը մարդու իրավունքների հաղթանակ է։ Միլիոնավոր հայերի սպանությունը ցեղասպանություն էր, վե´րջ: 1,5 մլն անմեղ տղամարդիկ, կանայք ու երեխաները, որոնք մահացան, արժանի են ճանաչման»,- հայտարարել է նա։
