ՆԱՏՕ-ն ձգտում է առավել կառուցողական հարաբերություններ ունենալ ՌԴ-ի հետ.Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն ձգտում է առավել կառուցողական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ,գերմանական Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Մենք հետևում ենք մեր միջազգային պարտավորություններին և հետևում ենք Ռուսաստան-ՆԱՏՕ Հիմնարար ակտին: Մենք այլևս սառը պատերազմի վիճակում չենք»,- նշել է Ստոլտենբերգը: Նա փաստել է, որ Ռուսաստանը գործում է ավելի ու ավելի ինքնավստահ, և որ Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակելու է ամրապնդել իր անվտանգությունը ՆԱՏՕ-ի արևելյան սահմաններում:
