Հյուրանոցի փլուզման հետևանքով զբոսաշրջիկ է զոհվել
Gazeta.ru-ն հայտնում է,որ Թայլանդում հորդառատ անձրևների հետևանքով հյուրանոց է փլուզվել:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Կո Չանգ կղզում:
Համաձայն ոստիկանության տվյալների՝ փլուզման հետևանքով զոհվել է 1 զբոսաշրջիկ: Եվս մի քանի մարդ, այդ թվում մեկ երեխա՝ մնացել են փլատակների տակ:
Իրականացվում են փրկարարական աշխատանքներ:
