Ուկրաինայի վարչապետը չի բացառել որ գազ կգնեն ՌԴ-ից
Reuters-ը հայտնում է,որ Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը չի բացառել, որ Ուկրաինան կարող է գազ գնել Ռուսաստանից: Ուկրաինայի կառավարությունը «քաղաքական որոշում» կընդունի, եթե «Գազպրոմը» ճիշտ որոշում կայացնի: Համաշխարհային բանկը մոտակա ժամանակներում Ուկրաինային կտրամադրի $500 միլիոն` գազ գնելու համար,հայտնել է նա: Սակայն Ուկրաինայի վարչապետը նշել է, որ Ուկրաինան, այնուամենայնիվ, հույս ունի բավարարվել առանց ռուսական գազի:
