Գրոհայինները գնդակոծում են բնակելի շրջաններ Հալեպում և Հանդրաթում
RIA Nօvosti-ն՝ հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցչին հայտնում է,որ ԴԱԻՇ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինները գնդակոծում են բնակելի շրջաններ Հալեպում և Հանդրաթում: «ԴԱԻՇ-ի և «Ջեբհաթ ան-Նուսրայի» գրոհայինները Շեյխ-Մաքսուդ, Ազ-Զահրա շրջաններում Հալեպ քաղաքում, Հանդրաթ բնակավայրում մի քանի օր թիրախների հրետանային հետախուզում և տարածքի գնդակոծություն են իրականացնում»,- ասել են կենտրոնում: Գնդակոծվում են բնակելի շրջաններ, շենքեր և կառավարական զորքերի դիրքեր:
