Ո՞ւր են Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի գումարները

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Որոտանի ՀԷԿ-ը «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը վաճառվել է 180 մլն ԱՄՆ դոլարով կամ 86 մլրդ 136 մլն դրամով։ Պայմանագրի համաձայն, գնի կեսը՝ 90 մլն դոլարը (43 մլրդ 68 մլն դրամը) գնորդը վճարել է գործարքի ավարտի օրը՝ 2015թ. հուլիսի 30-ին, իսկ մյուս կեսը պետք է վճարի գործարքի ավարտման օրվանից մեկ տարի անց, այսինքն՝ այս տարվա հուլիսի 30-ին։ Վերջերս հրապարակվել են 2015թ. ընթացքում ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների ծավալների մասին վիճակագրական տվյալները, որտեղ, սակայն, արտացոլված չեն Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից առաջացած գումարները։ Այնինչ, Որոտանի ՀԷԿ-ի առքուվաճառքի գործարքը համարվում է ուղղակի ներդրում, ու պետք է այդ թիվը «երեւար» նաեւ փաստաթղթերում՝ որպես ԱՄՆ-ից արված ներդրում։ ԱՎԾ հրապարակման համաձայն՝ 2015թ. ընթացքում ՍՄՆ-ը Հայաստանում իրականացրել Է 11 մլրդ 3863 մլն դոլարի ներդրում, որից 8 մլրդ 231.8 մլն դրամը՝ ուղղակի ներդրում։ Այսինքն՝ Որոտանի ՀԷԿ-ի գնի կեսը՝ 43 մլրդ 68 մլն դոլարը «չի երեւում» ներդրումների մասին փաստաթղթում։ Սա առնվազն տարօրինակ է։ Առավել եւս, երբ ՀՀ իշխանությունները չեն մանրամասնում, թե ո՞ւր են գնացել Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից ստացված գումարները, ի՞նչ նպատակով են ծախսվել։ Միայն հայտնի է, որ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից առաջացած գումարների մի մասն ուղղվել է նախորդ տարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետեւանքով առաջացած տարբերությունը կառավարության կողմից փոխհատուցելուն, դեռ 2015թ. օգոստոսին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասել էր, թե Հայաստանի կառավարությունը Էլեկտրաէներգիայի թանկացումը սուբսիդավորելու է «Որոտանի» ՀԷԿ-ի վաճառքից ստացվոդ գումարներից։ ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը «ՉԻ» հարցմանն ի պատասխան նշել է, թե Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի գումարը փոխանցվել է: Թե ի՞նչ նպատակներով է ծախսվել գումարը. «ՉԻ» հարցմանը էներգետիկայի նախարարությունից չեն պատասխանել՝ պատճառաբանելով, որ դա պետական գաղտնիք է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ են մարզպետներն ու նրանց տեղակալները թաքցնում իրենց պարգևավճարները. «Հետք» Էս երեխեն 15 հազար դոլար պարտք ունի արդեն իրա վրա․ գյուղացին՝ Գագիկ Ծառուկյանին (video) «Նառկամանի մամա՛, քեզ եմ ասում՝ ո՞վ ես դու, որ Դավիթի մասին նման հայհոյանք գրես»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ալենը սարսափելի վատացրել է Փաշինյանի վիճակը․ Նիկոլին ոչինչ չի փրկելու»․ Հայկ Այվազյան (video) Պուտինը Փաշինյանին ասաց՝ կամ ա՛ջ, կա՛մ ձախ․ Գագիկ Ծառուկյան (video) ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և նրբանկատ լինի Հայաստանի հետ իր հարաբերություններում․ Լուկաշենկո Եթե Ռուսաստանն անցավ իր սպառնալիքները իրականացնելուն, ո՞նց եք տակից դուրս գալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Արթուր Դավթյանը ոսկի է նվաճել 2026 թվականի Աշխարհի գավաթի առաջնությունում «Շանգրի-Լա» խաղատան դիմաց բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն․ ճանապարհը մասամբ փակվել է Եռակողմ ձևաչափով ռուս-ուկրաինական կարգավորման բանակցային գործընթացն առայժմ դադարեցված է. Պեսկով 24-ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության գործով դատարանում ծեծկռտուքի գործով երեք անձ կալանավորվել է ԵԽ նախագահը դիվանագիտությունն է համարում Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման միակ ուղին Երևանում ապրիլի 6-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև Պետական անվտանգությունը կառուցվում է ոչ միայն արտաքին դիվանագիտական կապերով, այլ նաև տնտեսական 18-ամյա Դավիթին տեղափոխել են պալատ, այսօր անգամ գլուխը բարձից վերև չէր կարողանում բարձրացնել Ինչու՞ են զինվորները շաբաթը մեկ լողանում․ ՊՆ փոխնախարարի արձագանքը Հայկ Սարգսյանի մեղադրանքներին (video) Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանի դեմ է դուրս եկել․ Հայկ Սարգսյանը փակագծեր է բացում (video) Լարված իրավիճակ․ Հայկ Սարգսյանը մեղադրեց Անդրանիկ Քոչարյանին (video) #ՈՒՂԻՂ․ Շտապ. Ռուսաստանը փակո՞ւմ է Հայաստանի հետ օդային տարածքը. Նաիրա Զոհրաբյան (video) Փողով բանակից ազատվելու նախագիծը չպիտի մտնի ԱԺ. Գեղամ Մանուկյան (video) Ավտովթար՝ Երևանում. Հերացի փողոցում բախվել են «Chevrolet»-ն ու «Opel Zafira»-ն. կա 5 վիրավոր Պետական անվտանգությունը կառուցվում է ոչ միայն արտաքին դիվանագիտական կապերով, այլ նաև տնտեսական Մասիսի 3-րդ դպրոցի հետնամասում 3 անչափահասներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 13-ամյա տղային Տեղումները կշարունակվեն, ինչ ջերմաստիճան է սպասվում Ադրբեջանի թիրախում Ստեփանակերտի մայր եկեղեցին է. monumentwatch
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am