1915-ի վերաբերյալ մեր մոտեցումը բոլորին հայտնի է. Էրդողան
Մեզ չի սազում հապճեպ որոշումներ կայացնել։ Նման հայտարարություն է արել Բունդեսթագի ընդունած բանաձեւից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը Բունդեսթագի որոշման մեջ դիտավորություն է նկատել Թուրքիայի միջոցով ինչ-որ գործողություններ իրականացնել։ Էրդողանը նշել է, թե իրենք ձգտում են բարեկամ երկրներին ավելացնել, սակայն եթե դիմացինը դիմադրում է լինել բարեկամ, ապա նա կկորցնի իր բարեկամին։ «Բունդեսթագի որոշումը արժեք չունի։ 1915-ի վերաբերյալ մեր մոտեցումը բոլորին հայտնի է։ Նրանք չեն հասկանում, որ կարող է Թուրքիայի պես բարեկամին կորցնեն։ Այս որոշումից հետո մենք այն կուսումնասիրենք ու եզրակացություն կանենք։ Մեզ չի սազում հապճեպ որոշումներ կայացնելը։ Չպետք է մոռանալ ՄԻԵԴ-ի որոշումը, որտեղ պարզ նշվում է, որ 1915-ի եւ Հոլոքոստի միջեւ նմանություն չկա, սակայն 1915-ը պետք է ազատ քննարկվի»,-ասել է Էրդողանը։
