Մելս Չիլինգարյանին տեղափոխել են հոսպիտալ
hraparak.am-ի փոխանցմամբ՝ մայիսի 30-ին ձերբակալված ՊՆ զինվորական գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանի ձերբակալության 72 ժամը երեկ լրացել է, և նրա նկատմամբ կալանքի սանկցիա է կիրառվել։ Սակայն երեկ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, և տեղափոխել են Երևանի կայազորային հիվանդանոց։ Նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
