Թաիլանդում հյուրանոց է փլուզվել. լուսանկարներ
Թաիլանդում տեղատարափ անձրևների հետևանքով փլուզվել է երկհարկանի փոքր հյուրանոց, որն ունեցել է ընդամենը 4 համար։ Այս մասին հայտնում է The Nation պարբերականը։ Դեպքը տեղի է ունեցել Կո Չանգ կղզում։
Ոստիկանության տվյալներով՝ փլուզման հետևանքով մահացել է 1 զբոսաշրջիկ։ Եվս 7-ը, այդ թվում՝ 2 տարեկան մի երեխա, մնում են փլատակների տակ։
Ներկայում իրականացվում են փրկարարական աշխատանքներ։
Նշվում է, որ փլուզումը տեղի է ունեցել անձրևներից հողի նստելու հետևանքով։

