Թուրքիան ամուր դիրքորոշում է պահպանում 1915 թվականի դեպքերի հարցում. Էրդողանի խորհրդական
Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահի խորհրդական Շերեֆ Մալկոչը դատապարտել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Նրա խոսքերով` Թուրքիան ամուր դիրքորոշում է պահպանում 1915 թվականի դեպքերի հարցում. «Թող ոչ ոք չկասկածի դրանում: Որքան ուժեղ `է դառնում Թուրքիան, այնքան շատ են պետությունների կողմից նրա վրա հարձակումները: Այսօր հիշեցին հայկական հարցի մասին, վաղը հավանաբար օրակարգում կհայտնվի Պոնտիական հարցը: Այսօր նրանք հնարել են РКК-ը և փորձոււմ են մեզ գժտեցնել մեր քուրդ եղբայրների հետ, իսկ վաղը կցանկանան բախեցնել ալավիների հետ: Եթե մենք` 78 միլիոն քաղաքացիներս, համախմբվենք, ապա կլուծենք բոլոր խնդիրները: Թուրքիան գտնվում է աշխարհի առանցքային տարածաշրջանում: Մի կողմից Կովկասն է, մյուս կողմից` Բալկանները, երրորդ կողմից` Մերձավոր Արևելքը: Դրանք երեք կարևոր տարածաշրջաններ են, և Թուրքիան գտնվում է դրանց հատման վայրում: Մենք պետություն ենք ստեղծել աշխարհի ամենաթանկ հողում: Մենք այստեղ ապրում ենք հազարավոր տարիներ և կապրենք մինչև ահեղ դատաստանի օրը: Մենք կհաղթահարենք ինչպես РКК-ին, այնպես էլ` նման կազմակերպություններին»:
