Առեղծվածային դեպք Արմավիրի մարզում
Այսօր` հունիսի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ սրտի հատվածում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ, ով կարճ ժամանակ անց մահացել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ, 59-ամյա Վահան Գրիգորյանն էր: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
