Թուրքիայից բեռնատարների շարասյունը մոտենում է ԻՊ դիրքերին. տեսանյութ
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` ՌԴ ՊՆ-ի անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) Սիրիայում ֆիքսել է բեռնատարների շարասյան ընթացքը, որը Թուրքիայից մտել է Սիրիայի Հալեպ ու Իդլիբ նահանգներ` ահաբեկիչների դիրքերի մոտ: Տեսանյութը հրապարակել է RT հեռուստաալիքը: Հայտնի չէ, թե կոնկրետ ինչ են տեղափոխել բեռնատարները: Սակայն մի շարք ԶԼՄ-ներ կարծում են, որ նրանցում կարող են գտնվել զինյալներ կամ զենք: Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ը հայտնել էր, որ վերջին օրերին ավտոմեքենաների շարժի աշխուժացում է նկատել Հալեպ նահանգի Ազեզ բնակավայրի մոտ, որը սահմանակից է Թուրքիային:
