Ռուսները կստանան նաեւ Հայաստանի օդը

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց լիագումար նիստերի օրակարգում «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրն ընդգրկելու մասին հարցին: Առաջիկայում համաձայնագիրը, անկասկած, կընդունվի, նաեւ Ազգային ժողովի կողմից: Եթե վերանանք իրավական ու մասնագիտական ձեւակերպումներից, այս համաձայնագրով հակաօդային պաշտպանության բնագավառում ստեղծվելու է միասնական տարածք` միասնական համակարգող մարմնով, եւ այդ միասնական տարածքում որոշումների կայացման լիազորությունը, բնականաբար, տրվելու է Ռուսաստանին: «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի եւ հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի համատեղ գործողությունների համակարգումն իրականացնում է ՌԴ զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը, իսկ ընդհանուր ղեկավարումը՝ ՌԴ Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը»,- ներկայացնելով համաձայնագիրը՝ երեկ ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը` ավելացնելով, որ Հայաստանի համապատասխան մարմինները որոշումների կայացման լիազորություն են ունենալու միայն տեղական նշանակության հարցերում. «Ինչ վերաբերում է հավաքական անվտանգության առանձին շրջանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ գործողությունների կառավարմանը, ապա այն իրականացնում է Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը»: Այս երկարաշունչ ձեւակերպումների տակ թաքնված է այն իրողությունը, որ համաձայնագրի գործողությունից հետո հակաօդային պաշտպանության հարցերում որոշումների կայացման ժամանակ Հայաստանի համապատասխան մարմինները համակարգվելու են Ռուաստանի` վերը նշված ռազմական գերատեսչությունների կողմից: Իսկ դա նշանակում է, որ փոխնախարարի ասածի երկրորդ հատվածը` «հավաքական անվտանգության առանձին շրջանի» վերաբերյալ, ընդամենն իրականությունը լղոզելու փորձ է, քանի որ, կրկնում ենք, այդ ուժերի ընդհանուր համակարգումն իրականացվելու է ռուսական բանակի կողմից: Այսպիսով, մինչ հասարակությունը շարունակում է հարցեր բարձրացնել անվտանգության ոլորտում Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ցուցաբերվող, մեղմ ասած, ոչ դաշնակցային վարքագծի, ապրիլյան պատերազմում պրոադրբեջանական պահվածքի եւ ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունների վասալային բնույթի մասին, Հայաստանի իշխանությունը, առայժմ՝ միայն խորհրդարանական հանձնաժողովի մակարդակով, իհարկե, հավանություն է տալիս Հայաստանի «օդային ինքնիշխանությունը» Ռուսաստանին զիջելու մասին համաձայնագրին: Ռուսաստանը, որ մինչեւ այսօր համարյա ամբողջությամբ տնօրինում է Հայաստանում գտնվող գրեթե բոլոր ռազմավարական ու ոչ ռազմավարական օբյեկտներն ու ենթակառուցվածքները, այսպիսով, առաջիկայում իրավունք է ստանալու տնօրինել նաեւ Հայաստանի «օդը» կամ օդային պաշտպանությունը: Իսկ Ռուսաստանին հանձնել Հայաստանի պաշտպանությանը վերաբերող որեւէ իրավունք, նշանակում է՝ Ռուսաստանին օրինական հնարավորություն տալ՝ ըստ քաղաքական նպատակահարմարության, ոչ միայն՝ պաշտպանել, այլեւ անհրաժեշտության դեպքում՝ սպառնալ Հայաստանի օդային պաշտպանությանը: Ապրիլյան քառօրյա պատերազմը դրա վառ օրինակն է: Դա նշանակում է՝ Ռուսաստանին տալ իրավունք` որոշումներ կայացնել նաեւ այն դեպքերում, երբ, օրինակ, ադրբեջանական կամ թուրքական ռազմական ինքնաթիռները, անօդաչու սարքերն ու արկերը կուղղվեն Հայաստանի ուղղությամբ: Դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ, եթե Հայաստանը հթրիռակոծելուց առաջ, ասենք, Ալիեւն ակնարկի, որ Ադրբեջանը կարող է անդամակցել ԵՏՄ-ին, ապա Հայաստանի հակաօդային պաշտպանության համար պատասխանատու ռուս զինվորականները կարող են նաեւ այդ օրը «քնած լինել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ են մարզպետներն ու նրանց տեղակալները թաքցնում իրենց պարգևավճարները. «Հետք» Էս երեխեն 15 հազար դոլար պարտք ունի արդեն իրա վրա․ գյուղացին՝ Գագիկ Ծառուկյանին (video) «Նառկամանի մամա՛, քեզ եմ ասում՝ ո՞վ ես դու, որ Դավիթի մասին նման հայհոյանք գրես»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ալենը սարսափելի վատացրել է Փաշինյանի վիճակը․ Նիկոլին ոչինչ չի փրկելու»․ Հայկ Այվազյան (video) Պուտինը Փաշինյանին ասաց՝ կամ ա՛ջ, կա՛մ ձախ․ Գագիկ Ծառուկյան (video) ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և նրբանկատ լինի Հայաստանի հետ իր հարաբերություններում․ Լուկաշենկո Եթե Ռուսաստանն անցավ իր սպառնալիքները իրականացնելուն, ո՞նց եք տակից դուրս գալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Արթուր Դավթյանը ոսկի է նվաճել 2026 թվականի Աշխարհի գավաթի առաջնությունում «Շանգրի-Լա» խաղատան դիմաց բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն․ ճանապարհը մասամբ փակվել է Եռակողմ ձևաչափով ռուս-ուկրաինական կարգավորման բանակցային գործընթացն առայժմ դադարեցված է. Պեսկով 24-ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության գործով դատարանում ծեծկռտուքի գործով երեք անձ կալանավորվել է ԵԽ նախագահը դիվանագիտությունն է համարում Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման միակ ուղին Երևանում ապրիլի 6-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև Պետական անվտանգությունը կառուցվում է ոչ միայն արտաքին դիվանագիտական կապերով, այլ նաև տնտեսական 18-ամյա Դավիթին տեղափոխել են պալատ, այսօր անգամ գլուխը բարձից վերև չէր կարողանում բարձրացնել Ինչու՞ են զինվորները շաբաթը մեկ լողանում․ ՊՆ փոխնախարարի արձագանքը Հայկ Սարգսյանի մեղադրանքներին (video) Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանի դեմ է դուրս եկել․ Հայկ Սարգսյանը փակագծեր է բացում (video) Լարված իրավիճակ․ Հայկ Սարգսյանը մեղադրեց Անդրանիկ Քոչարյանին (video) #ՈՒՂԻՂ․ Շտապ. Ռուսաստանը փակո՞ւմ է Հայաստանի հետ օդային տարածքը. Նաիրա Զոհրաբյան (video) Փողով բանակից ազատվելու նախագիծը չպիտի մտնի ԱԺ. Գեղամ Մանուկյան (video) Ավտովթար՝ Երևանում. Հերացի փողոցում բախվել են «Chevrolet»-ն ու «Opel Zafira»-ն. կա 5 վիրավոր Պետական անվտանգությունը կառուցվում է ոչ միայն արտաքին դիվանագիտական կապերով, այլ նաև տնտեսական Մասիսի 3-րդ դպրոցի հետնամասում 3 անչափահասներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 13-ամյա տղային Տեղումները կշարունակվեն, ինչ ջերմաստիճան է սպասվում Ադրբեջանի թիրախում Ստեփանակերտի մայր եկեղեցին է. monumentwatch
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am