Շահութահարկի արտոնությունից օգտվում է միայն Սամվել Կարապետյանի ընկերությունը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «50 միլիարդ դրամի արտահանման դեպքում շահութահարկի արտոնությունից առայժմ օգտվում է մի ընկերություն։ Մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը։ Փոխնախարարը, սակայն, չէր մանրամասնել, թե խոսքը որ ընկերության մասին է: Ավելի ուշ մենք պարզեցինք, որ այդ ընկերությանը «Արմհոլդինգն» է, որը ստեղծվել է եւ գործունեությունը սկսել անցած տարի։ Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ այդ ընկերությունը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին եւ ՀՀ-ից ՌԴ է արտահանում քար, սննդամթերք, հագուստ, այլ ապրանքներ, ինչպես նաեւ շինարարական ու ֆինանսական ծառայություններ։ Ու միայն անցած տարվա մի քանի ամսվա ընթացքում արտահանել 157 մլրդ դրամի ապրանք։ Հիշեցնենք, որ անցած տարի Շահութահարկի մասին օրենքում կատարված փոփոխության համաձայն 50 մլրդ դրամի եւ ավելի արտահանում կատարող ընկերության համար շահութահարկը կսահմանվի ընդամենը 2 տոկոս»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
