Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չունի որևէ այլ ուղի, բացի խաղաղ ճանապարհից. ալենա Մարդը
Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը հայտարարել է, որ իրենք ողջունում են Ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթացի հասնելուն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` աջակցություն հայտնելով համանախագահների ջանքերին` Մարդը հույս է հայտնել, որ Վիեննայում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը վերջինը չէր. «Վստահ եմ, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չունի որևէ այլ ուղի, բացի խաղաղ ճանապարհից: ԵՄ-ն իր հերթին նույնպես աջակցելու է համապարփակ խաղաղության հասնելուն ուղղված համանախագահների ջանքերին»:
