«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառուցումը կավարտվի այս տարի
Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այսօր Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցումը կավարտվի այս տարի: Նրա խոսքերով` տվյալ նախագիծը կարևոր է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի համար. «ԲԹԿ-ն Ասիան կկապի Եվրոպային»: Նախատեսվում է, որ առաջին փուլում տվյալ երկաթուղով տարեկան կփոխադրվի 5 միլիոն տոննա բեռ, իսկ հետագայում այդ ցուցանիշը կհասցվի մինչև 17 միլիոն տոննայի:
