Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը նոր հնարավորություններ է բացում Թեհրանի և Անկարայի հարաբերությունների զարգացման ոլորտում: Այս մասին Trend-ին ասել են Թուրքիայի նախագահի վարչակազմում:
Թուրքիան ողջունում է Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների չեղարկումը՝ ասել են Թուրքիայի նախագահի վարչակազմում՝ նշելով, որ Անկարան միշտ աջակցել է խաղաղ ատոմի զարգացման իրանական ծրագրին:
«Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը նաև Թուրքիայի համար իրական տնտեսական հնարավորություն է, քանի որ Թեհրանն Անկարայի տնտեսական գործընկերն է»,- նշել են Թուրքիայի նախագահի վարչակազմում:
Շաբաթ օրը ԱԷՄԳ-ը հայտարարել է, որ կազմակերպությունը հաստատում է Իրանի կողմից ատոմի վերաբերյալ համաձայնությունների իրականացման համար ստանձնած բոլոր պարտավորությունների կատարումը, ինչը ենթադրում է ՄԱԿ ԱԽ-ի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկում: Արդեն շաբաթ օրը ԵՄ-ն հայտարարել էր Իրանի դեմ սահմանված այն բոլոր պատժամիջոցների ամբողջական վերացման մասին, որոնք սահմանվել էին Իրանի միջուկային ծրագրի պատճառով։
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը