Չեխիայի նախագահը կայցելի Հայաստան
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, ով հունիսի 7-ին պաշտոնական այցով ժամանելու է Երեւան, առաջին հերթին այցելելու է Ծիծեռնակաբերդ եւ լինելու է Հայոց ցեղասպանության թանգարանում: Այս մասին, ինչպես փոխանցում է ТАСС-ը, ասվում է Չեխիայի նախագահի կայքում: «Չեխիայի նախագահը ծաղկեպսակ է դնելու այնտեղ եւ ծառ է տնկելու թանգարանի տարածքում»,- մասնավորապես՝ ասվում է Չեխիայի նախագահական աշխատակազմի հաղորդագրությունում: Նշվում է, որ Ծիծեռնակաբերդ կատարվելիք այցելությունից հետո Միլոշ Զեմանը բանակցություններ է վարելու Սերժ Սարգսյանի հետ:
