ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Ռիկի Մարտինը հանդիպել է սիրիացի փախստականների հետ
Հայտնի երգիչ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Ռիկի Մարտինը Լիբանանում հանդիպել է սիրիացի փախստականների հետ, այդ թվում՝ երեխաների: Այդ մասին հայտնում է Associated Press-ը: Երգչի խոսքերով՝ ներկա պահին անհրաժեշտ է երեխաներին ապահովել իրենց իրավունքների պաշտպանությամբ: «Ցավոք, որոշ երեխաներ չեն գնում դպրոց»,- հայտարարել է Մարտինը: Երգիչը պատմել է, որ իրեն հուզել է 11-ամյա փախստական Բաթուլի պատմությունը, որը 12 ժամ աշխատում է գյուղատնտեսական ոլորտում, սակայն աշխատավարձ ստանում է ջրի տեսքով: «Դա տեղի է ունենում մեր երեխաների հետ: Դա տեղի է ունենում մեր ապագա սերնդի հետ»,- նշել է Մարտինը:
