Դեսպանատներ կբացեն աֆրիկյան բոլոր 54 երկրներում
NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր մասնակցել է Սոմալիում Թուրքայի դեսպանատան նոր շենքի բացման արարողությանը: Իր ելույթում Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան մտադիր է դեսպանատներ բացել Աֆրիկայի բոլոր 54 երկրներում: Նրա խոսքերով՝ ներկա դրությամբ Թուրքիան Աֆրիկայում ունի 39 դեսպանատուն. «13-14 տարի առաջ մեր դեսպանատները գործում էին աֆրիկյան 12 երկրում: Ներկայումս այդ երկրների թիվը հասել է 39-ի: Մենք նպատակադրվել ենք դեսպանատներ բացել աֆրիկյան բոլոր 54 երկրներում: Դեսպանատները չպետք է գտնվեն վարձակալությամբ վերցված տարածքներում, ինչի համար էլ մենք սկսել ենք գնել հողակտորներ»:
