Ինչու են ծեծել Գեղարդի եկեղեցու պահակին. նոր մանրամասներ
Ինչպես արդեն հայտնել էինք՝ երեկ Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում երեք երիտասարդներ ծեծի են ենթարկել վանքի պահակին: Հայելի.am-ի թղթակիցը խոսել է Գեղարդի քահանա Հայր Տարոնի հետ, որը պատմել է, որ երեկ երեկոյան` ժամը 21:00-ից 22:00-ի սահմաններում, վանքի պահակ Վաղարշակ Պետրոսյանը գնացել է վանք` լույսերը վառելու, որտեղ էլ մի քանի երտասարդ տղաներ` խմած վիճակում, հայհոյոլ են նրան ու սկսել ծեծել: Ծեծի հեղինակները, Հայր Տարոնի ներկայացմամբ, Գառնի գյուղի բնակիչներ են, սակայն նրանց անունները դեռևս հայտնի չեն: Ինչպես քահանա Հայր Տարոնն ասել է, որ ծեծի պատճառը եղել է այն, որ պահակը ցանկացել է փակել վանքի դուռը, իսկ տղաները ցանկացել են մոմ վառել: Նրանք հարձակվել են վանքի պահակի վրա և ծեծի ենթարկելուց հետո փախել դեպքի վայրից:
