ՆԱՏՕ-ն իր համար թշնամիներ չի փնտրում. Օլանդ
Միջազգային հակամարտություններում և այլ երկրների գործերին համատարած միջամտությունը ՆԱՏՕ-ի խնդիրը չէ, ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ «Դա ՆԱՏՕ-ի խնդիրը չէ, դա չի համապատասխանում նրա մանդատին և չի բխում նրա շահերից»,- հայտարարել է նա Ելիսեյան պալատում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ անցկացված բանակցությունների արդյունքներով։ Միևնույն ժամանակ նախագահը նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն ու կազմակերպությունն անձամբ ստիպված են բախվել այն բանի հետ, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, առկա ահաբեկչական սպառնալիքների հետ։ «ՆԱՏՕ-ն իր համար թշնամիներ չի փնտրում։ Կազմակերպության առջև դրված է խնդիր՝ գործելու և զարգանալու մեկ նպատակով, այն է՝ ապահովել դաշնակից երկրների պաշտպանությունը»,- ասել է նա։
