Բունդեսթագի որոշումից հետո Թուրքիան կարող է խզել ԵՄ-ի հետ հարաբերությունները. Le Figaro
Ֆրանսիական Le Figaro թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կարող է օգտագործել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը՝ ԵՄ հետ հարաբերությունները խզելու համար: Թերթն ընդգծում է, որ Էրդողանը ձգտում է անհապաղ հասնել թուրքերի համար ոչ վիզային ռեժիմի վերացմանը, ինչի համար Եվրոպան Անկարայից պահանջում է մի շարք պայմանների կատարում: Թերթի կարծիքով՝ եթե Էրդողանն այժմ որդեգրի ԵՄ հետ հարաբերությունները խզելու կուրս, ապա նա կարող է դրա համար օգտագործել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը. Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հանգեցրել է դիվանագիտական լրջագույն ճգնաժամի:
