Գերմանիան ամենաանհարմար պահն է ընտրել. ռուս փորձագետ
Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը կարող է հանգեցնել նրան, որ Թուրքիան որոշի դուրս գալ ԵՄ-ի հետ փախստականների հարցով համաձայնությունից:Նշում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի եվրոպայի ինստիտուտի փոխնախագահ Վլադիսլավ Բելովը՝ կարծիք հայտնելով, որ դա կարող է մեծացնել Եվրոպա ժամանող փախստականների հոսքը: «РИА Новости» գործակալության հաղորդմամբ՝ Վլադիսլավ Բելովն ասել է, որ Գերմանիան ամենաանհարմար պահն էր ընտրել այդ բանաձևն ընդունելու համար: «Նույնիսկ օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ներառելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մղում է դուրս գալ համաձայնությունից՝ հիմնվելով նրա վրա, որ ԵՄ-ն չի իրականացնում իր պարտավորությունները: Թուրքիան դուրս է գալիս համաձայնությունից, թուլացնում սահմանի վերահսկողությունը, ինչը հուլիսին հանգեցնում է ապօրինի միգրացիայի նոր ալիքի»,- նշում է Բելովը:
