Բունդեսթագի որոշումը քաղաքական պատվեր է եղել. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենք դատապարտում են Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին «անարդար, կողմնակալ, պատմական ստի վրա հիմնված» բանաձևի ընդունումը, տեղեկացնում է Trend գործակալությունը: «Այդ հարցն ունի քաղաքական կողմ: Հավանաբար, նրանք ցանկանում են Թուրքիային ստիպել ինչ-որ բան անել, ազդել նրա անկախ քաղաքականության վրա: Հայկական հարցը սոսկ պատրվակ է, որը դարձել է գործիք մեծ պետությունների ձեռքին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
