«Թուրք-գերմանական հարաբերություններն ամբողջությամբ չեն վատանա». Յըլդըրըմ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Թուրքիայի վարչապետը նհայտարարել է, թե թուրք-գերմանական հարաբերություններն ամբողջությամբ չեն վատանա, սակայն դա չի նշանակում, որ Թուրքիան կլռի, սակայն թե կոնկրետ ինչ քայլեր է նախատեսում Անկարան Բեռլինի դեմ, վարչապետը չի հստակեցրել: Հիշեցնենք, որ Թուրքիան երեկ Բունդեսթագում ընդունված բանաձևից անմիջապես հետո խորհրդատվությունների համար հետ է կանչել Բեռլինում իր դեսպանին:
