Սիրիական բանակը նոր հարձակում է սկսել
Սիրիական բանակը հարձակում է սկսել Ռաքա քաղաքի վրա: Լիբանանյան Al-Akhbar թերթի փոխանցմամբ՝ նոր գործողության մասին որոշումը Սիրիայի իշխանությունների կողմից ընդունվել էր երկրի հյուսիս-արեւելքում Դեյր Էզ Զոր քաղաքի ուղղությամբ հարձակման պլանից հրաժարվելուց հետո: Ներկայում առաջնահերթ նպատակը Աթ-Թաբքա քաղաքն է, որը գտնվում է Ռաքայից ոչ հեռու: Սիրիական բանակի ջոկատներն արդեն մի քանի օր է, ինչ գտնվում են Համայի նահանգի Ասրիա բնակավայրում՝ պատրաստվելով հարձակմանը Ռաքայի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
