ԼՂ հարցի կարգավորումը ԵՄ առաջնահերթություն է. TASS
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը առաջնահերթություն է ԵՄ-ի համար: Այս մասին ասված է ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդի հայտարարության մեջ, որը տեղի է ունեցել երեկ երեկոյան Բրյուսելում, հայտնում է TASS-ը: «ԵՄ-ն հաստատել է, որ ստատուս-քվոն անընդունելի է, և այդ հակամարտության խաղաղ լուծումը առաջնահերթ հարց է մնում ԵՄ-ի համար»,- ասվում է հայտարարության մեջ: Խորհուրդն ընդգծում է, որ «շփման գծի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով անվտանգության հետ կապված իրավիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»: ԵՄ-ն կրկնում է զսպվածության ու ԵԱՀԿ-ի ներքո բանակցություններին հետագա մասնակցության իր կոչը: «Բացի այդ՝ Եվրամիությունը հաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ անցկացվող բանակցություններին, որոնք միտված են ԼՂ հակամարտության կարգավորմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
