Ադրբեջանի թշնամին մեր թշնամին է. Բինալի Յըլդըրըմ
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո կազմակերպվել է համատեղ մամուլի ասուլիս: Մամլո ասուլիսում Յըլդըրըմը հայտարարել է. «Ադրբեջանի ընկերը մեր ընկերն է, նրա թշնամին՝ մեր թշնամին: Մենք ԼՂ հարցում մշտապես կաջակցենք Ադրբեջանին: Եկել է Հայաստանին կանգնեցնելու ժամանակը: ԵԱՀԿ Մինսկի խումբը մե՛րթ հավաքվում է, մե՛րթ ցրվում: Անցել են խոսքի ժամանակները, պետք է գործ անել: Րոպեական վճիռներ կայացնողները վարվում են հակառակ կերպ, երբ գործը հասնում է Թուրքիային ու Ադրբեջանին: Եկել է աշխարհի կողմից երկակի ստանդարտների մասին մոռանալու ժամանակը»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
