Անավարտ պատերազմում ընկածների հիշատակին. տեսանյութ
Արցախ։ 2016թ. ապրիլի 2։ Առավոտյան ժամը 3։30-ի մոտ։ Անտեսելով 1994թ. հրադադարը` ադրբեջանցի զինվորականները կրակ են բացում: Հարձակվում են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի միանգամից մի քանի ուղղություններով։ Ռազմական գործողությունները հետո կանվանեն «Քառօրյա պատերազմ»: 4 օր հայ զինծառայողները երկարատեւ եւ թեժ մարտերում կպաշտպանեն մեր անվտանգությունը, մեր հողերը: Նրանցից շատերը չեն վերադառնա: Յուրաքանչյուրին ՃԱՆԱՉԵԼՆ ու ՀԻՇԵԼԸ պարտականություն է։ Մեր եւ Ձեր պարտականությունը:
