Խայտառակություն է Միացյալ Նահանգների և մեր ազգի համար. Թրամփ
Դոնալդ Թրամփը Սան-Խոսեում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնը պետք է բանտ նստի: Այս մասին հայտնում է «Эхо Москвы»-ն:
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուն հայտարարել է, որ դա պետք է տեղի ունենա՝ ծառայողական նամակագրության հետ կապված սկանդալի պատճառով:
«Այն փաստը, որ նրան թույլ են տալիս մասնակցել մրցավազքին, խայտառակություն է Միացյալ Նահանգների և մեր ազգի համար», - նշել է Թրամփը:
