Սավչենկոն շոկի մեջ է ընկել
Ուկրաինացի օդաչու և Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն որոշել է հագվել «Second hand»-ից: Այս մասին հայտնում է ուկրաինական «Вести» թերթը: «Ես զինվորական համազգեստի հավաքածու ունեմ և կարող էի, ինչպես շատ այլ պատգամավորներ, հագնել այն: Սակայն ես պետք է հարմարվեմ քաղաքացիական հագուստին: Մտնում եմ խանութ, շոկի մեջ ընկնում՝ ինչքան շատ են փոխվել գները երկու տարվա ընթացքում: Ինչպե՞ս ինչ-որ լաթի կտոր կարող է արժենալ այդքան մեծ գումարներ»,- հայտնել է նա:
