Գերմանացիների 74 տոկոսը ճիշտ է համարել
ARD հեռուստաընկերության համար Infratest dimap-ի կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն գերմանացիների 74 տոկոսը ճիշտ է համարել Բունդեսթագի որոշումը: Գերմանացիների 91 տոկոսն այն կարծիքին է, որ Թուրքիան Գերմանիայի համար վստահության արժանի գործընկեր չԷ: Ապրիլին այս թիվը ցածր Էր 12 տոկոսային կետով: Թուրքիան հուսալի գործընկեր Է համարում հարցվածների միայն 7 տոկոսը, ինչը տասը տոկոսային կետով պակաս Է, քան ապրիլին: Հավանաբար հենց Անկարայի նկատմամբ անվստահությունն Է պատճառը, որ գերմանացիների ճնշող մեծամասնությունը՝ 89 տոկոսը, այն կարծիքին Է, որ Գերմանիան չպետք է զիջումներ անի անայցագիր ռեժիմի հարցում, նշում Է ARD-ն:
