Միայնակ՝ դեմ առ դեմ
Բաքվում Թուրքիայի նորընտիր վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը: «Ուրբաթ օրը տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Թուրքիայի՝ պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: Հանդիպմանը նրանք միայնակ են եղել՝ դեմ առ դեմ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
