«Բազմաթիվ մարդկանց կողոպտում, կանանց բռնաբարում են...»/տեսանյութ/
«Եվրոպական պետություններն արդեն հասկացել են, որ Մերձավոր Արևելքում տարվում է քրիստոնյաների բնաջնջման քաղաքականության, սակայն այն կանխելու ուղղությամբ ոչ մի ռեալ քայլ չեն ձեռնարկում»,-երեկ`«Հայելի » մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ԱՄՆ Չիկագոյի համալսարանի դասախոս Անահիտ Խոսրոևան:
«Նախորդ տարի աշխարհի ուշադրությունը սևեռվեց ասորիների վրա, ու եթե նախկինում խոսվում էր միայն այն մասին, որ Մերձավոր Արևելքում մարդիկ են մահանում, քրիստոնյաների հոսք կա, արդեն սկսեցին խոսել կոնկրետ ասորիների մասին, որ այդ ազգը կործանվում է, Սիրիայում և Իրաքում այդ ազգին վերացնելու հատուկ քաղաքականություն է գնում»,-հայտարարեց Անահիտ Խոսրոևան:
Խոսրոևեան նկատում է, որ Մերձավոր Արևելքից ասորիների հոսքը շարունակվում է, քանի շատերը բռնել են գաղթականության ուղին:
Բանախոսի խոսքով` նախորդ տարվա ընթացքում տեղի են ունեցել գիտաժողովներ, հանդիպումներ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, որտեղ նշում են, որ այն, ինչ կատարվում է ասորիների նկատմամբ, բացասական երևույթ է, բայց որևէ ռեալ քայլ այն կանխելու ուղղությամբ մինչև 2015 թվականի դեկտեմբեր, երբ Ռուսաստանի Դաշնությունը սկսեց հարվածներ հասցնել ԻՊ ահաբեկիչներին, չի կատարվում:
«Մինչև այժմ ԱՄՆ-ն չի ճանաչում քրիստոնյա ասորիների այս ողբերգությունը որպես ցեղասպանություն: Չգիտեմ՝ ինչ տարբերություն են դնում, որ Մերձավոր Արևելքում եզդիների նկատմամբ կատարվածը ճանաչում են ցեղասպանություն, քրիստոնյաների հանդեպ կատարվածը՝ ոչ»,-ընդգծեց Անահիտ Խոսրոևան:
Անահիտ Խոսրոեւայի գնահատմամբ, Իրաքում ու Սիրիայում իսլամիստ ահաբեկիչները լայնածավալ գործողություններ են շարունակում քրիստոնյաների դեմ՝ թիկունքում ունենալով Թուրքիայի աջակցությունը:
«Բազմաթիվ մարդկանց կողոպտում, կանանց բռնաբարում, մշակութային կոթողներն ամբողջությամբ ավերվում են»,-ընդգծում է Խոսրոևան:
Աստղիկ Ավագյան
Մանրամասները` տեսանյութում:
