Գերմանացուն հարցրի՝ ինչի՞ չես ամուսնանում, ասաց՝ մեր ազգը պետք է վերանա, մենք Հոլոքոստ ենք արել.քաղաքագետ
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ,անդրադառնալով այն քննադատություններին, թե այդ բանաձևը բավարար չէր, այն բավարար կոշտություն չի պարունակում իր մեջ՝ նկատեց, որ քաղաքականության մեջ միակողմանի ոչինչ չկա: «Բավականին լավ բանաձև է, քանի որ մեզ համար նոր հնարավորություն է բացում: Սա ազդեցություն կունենա ընդհանրապես եվրոպական մյուս երկրների քաղաքականության վրա, մինչև իսկ ես չեմ բացառում՝ նաև ԱՄՆ-ի քաղաքականության վրա: Սա մեզ համար կարևոր քայլ էր: Ցաեղասպանության ճնաչումը լավ է, բայց սա չպետք է լինի մեր պայքարի հիմնական ուղին, եթե դրան չպետք է հաջորդեն հատուցումների հարցը, սա կլինի այն օրինակի նման, որ գյուղացին ջանասիրաբար հողը մշակում է, բայց չպետք է ցանի: Հնարավորինս պետք է վերականգնվի Ցեղասպանությունից առաջ եղած իրավիճակը»,- նշեց Ա. Պապյանը: Խոսելով այն մասին, թե այս բանաձևի ընդունման մեջ ի՞նչ նշանակություն ունեցավ գերմանահայ համայնքը՝ Ա. Պապյանը նշեց, որ Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի մասին գերմանահայ համայնքից բավականին լավ կարծիքներ է լսել. «Դեսպանի աշխատանքը շատ կարևոր է, բայց այն արդյունք կտա, եթե դա չի հակասում այդ երկրի շահերին» «Գերմանացիների մեջ մեղավորության զգացումը շատ մեծ է: Ես գերմանացուն հարցրի՝ ինչի՞ չես ամուսնանում, ասաց՝ մեր ազգը պետք է վերանա, մենք Հոլոքոստ ենք արել. այդ մեղավորության զգացումը շատ կա գերմանացիների մեջ»,-ասաց նա:
