Աստղաձորցի 34-ամյա կնոջը կախված են գտել
Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում ծնողները հունվարի 17-ին կախված վիճակում են գտել 34-ամյա կնոջը: Ըստ Աստղաձորի գյուղապետ Ռոբերտ Խաչատրյանի առաջ քաշած վարկածի`կինը ինքնասպանություն է գործել այն պատճառով, որ ամուսնալուծությունից հետո երեք անչափահաս երեխաները ցանկացել էին ապրել ոչ թե իր, այլ հոր` նախկին ամուսնու հետ: «Չնայած դատարանը երեխաներին տվել էր մորը, բայց իրենք ուզեցել էին ապրել հոր հետ` Երևանի մոտակայքում ու ինքը դրանից հետո խանգարում էր ստացել, դրանից առաջ էլ կար, բայց ավելի թեթև»,- ասաց գյուղապետը: Կնոջ երեք անչափահաս երեխաներից ավագը մոտ 14-15 տարեկան է: Գյուղապետը կնոջը բնութագրեց որպես`«երիտասարդ ժամանակ` շատ գրագետ, համեստ, խելոք»:
