Պեդրո Ագրամունտը պաշտոնական այց կկատարի Թուրքիա
Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հունիսի 6-7-ը պաշտոնական այց կկատարի Թուրքիա: Այս մասին հայտնում է ԵԽԽՎ-ի կայքը: Ագրամունտն իր թուրքական այցի շրջանակներում հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, ինչպես նաև խորհրդարանի նախագահի հետ: Բացի այդ, նա կհանդիպի ԵՄ հարցերով նախարարի, ինչպես նաև գլխավոր օմբուդսմենի հետ:
