Սուլթանի հույսերը չարդարացան. The Independent
Թուրքերը միշտ սպառնում են, երբ ինչ-որ մեկը պատրաստակամություն է հայտնում ճանաչել պատմական փաստերը. այն, որ 1.5 մլն քրիստոնյա հայեր 1915 թվականին Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհ դարձան: Բայց արդյո՞ք սուլթան Էրդողանը կարծում է, որ Գերմանիան Հոլոքոստը ժխտելու ուղին կընտրի: Այս մասին The Independent-ում հրապարակված հոդվածում գրել է Ռոբերտ Ֆիսկը: Գերմանիայի խորհրդարանը, ըստ հեղինակի, ձայների բացարձակ մեծամասնությամբ Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն ճանաչեց: «Այդ մասին ամբողջ աշխարհը գիտի (բացի, իհարկե, թուրքերից): Թուրքական կառավարության կողմից հնչեցին արդեն սովորական դարձած սպառնալիքները Գերմանիայի հասցեին, նաեւ զայրացած էլեկտրոնային նամակներ ուղղվեցին գերմանացի պատգամավորներին, սակայն խորհրդարանական բանաձեւը հաստատեց փաստը, որ Օսմանյան Թուրքիան Գերմանիայի դաշնակիցն էր, երբ իրագործում էր այդ վայրագությունները, եւ որ Գերմանիան բավարար քայլեր չի ձեռնարկել՝ ցեղասպանությունները կանխելու համար»,- ընդգծում է հեղինակը: Խեղճ Անգելա Մերկելը, որը դեռեւս աղոթում է, որպեսզի սուլթան Էրդողանը սատարի իրեն կաշառակերության գործողության իրականացման հարցում եւ փախստականներին թույլ չտա Եվրամիություն թափանցել 1.5 մլն եվրոյի եւ եվրագոտի առանց վիզայի մուտքի դիմաց: Հայերի գանգերն ու ոսկորները, հեղինակի խոսքով, մինչեւ հիմա թաղված են թուրքական սահմանից դեպի հարավ, որը ներկայում վերահսկվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից: «Եվ երբ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ն գրավեց Դեր Զորի մի մասը, նրանք պայթեցրին սիրիական քաղաքի հայկական եկեղեցին, դուրս բերեցին ցեղասպանության զոհերի ոսկորներն ու փողոց նետեցին: Գերմանացի որոշ պաշտոնյաներ, որոնք օրիգինալ ցեղասպանության ականատեսներն էին, իրենց «փորձը» կիրառեցին Հոլոքոստի ժամանակ: Եվ Հիտլերը, պատրաստվելով 1939 թվականին Լեհաստան ներխուժել, իր գեներալներին հարցրեց. «Ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»,- ասված է հոդվածում: Պարբերականը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ֆրանսիան, Ռուսաստանը եւ առնվազն 18 այլ երկրներ, ինչպես նաեւ Հռոմի Ֆրանցիսկոս պապը: «Շարունակում է բացառություն մնալ Միացյալ Նահանգները: Գրեթե ամեն տարի թուրքական գեներալների նեղ շրջանակի՝ Վաշինգտոն այցերը, որպես կանոն, բավական են, որպեսզի Սպիտակ տունը գոհացնի նրանց: Մի՞թե Թուրքիային պետք չեն Թուրքիայի հարավ-արեւելքում կարեւոր ռազմաբազաները, որոնց միջոցով ԱՄՆ-ն պատերազմում է «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ (եւ որոնց օգնությամբ Թուրքիան հիմա պատերազմում է քրդերի դեմ)»,- հարցադրում է անում Ռոբերտ Ֆիսկը:
