Արա Աբրահամյանի ուղերձը
«Համաշխարհային Հայկական Կոնգրեսի ու Ռուսաստանի Հայերի Միության անունից թույլ տվեք հայտնել Ձեզ իմ խորագույն հարգանքը և հաղորդել, առ այն, որ աշխարհի տարբեր երկների հայկական համայնքները մեծ ուրախությամբ են ընդունել Բունդեսթագի` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման մասին լուրը: Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը 20-րդ դարի հրեշավոր հանցագործություն է, որի պատճառով սպանվեցին 1,5 մլն հայեր, տանիքից ու ապրուստից զրկվեցին հարյուր հազարավորները` դառնալով աքսորյալներ ու ստիպված ապաստարան փնտրելով աշխարհի տարբեր ծայրերում: Չնայած նրան, որ միջազգային հանրությունը, տարբեր երկրներ ու հասարակական կազմակերպություններ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան ոչ միայն չի ընդունում տեղի ունեցածը, այլև ցանկացած հիշեցում այդ թեմայով թշնամաբար է ընդունում: Ընդունելով 1915թ. դեպքերում Գերմանիայի պատմական պատասխանատվությունը և դատապարտելով Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանական ռեյխի անգործությունը` Բունդեսթագի պատգամավորները ոչ միայն անգնահատելի ներդրում կատարեցին պատմական արդարությունը վերականգնելու ու նման հանցագործությունները կանխելու գործում, այլև ցույց տվեցին ամբողջ աշխարհին Գերմանիայի նվիրվածությունը դեմոկրատական արժեքներին ու հումանիզմի իդեալներին: Անկեղծ հարգանքով` Արա Աբրահամյան Համաշխարհային Հայկական Կոնգրեսի ու Ռուսաստանի Հայերի Միության նախագահ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի բարի կամքի դեսպան»
