Հրթիռակոծություն՝ Հալեպում. զոհվել են հայեր
Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասի հրթիռակոծությունից չորս հայեր են զոհվել: Այս մասին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից, հունիսի 2-ի երեկոյան Նոր գյուղի շրջանում ավելի քան 30 հրթիռ է ընկել: «Զվարթնոց» եկեղեցու հարակից տարածքում ընկած հրթիռի հետևանքով հրո ճարակ է դարձել հայ արհեստավորի խանութը, զոհվել են 3 հայորդիներ, որոնց ածխացած դիակները փոխադրվել են հիվանդանոց։ Վայրկյաններ անց մահացել է նաև Նոր գյուղում վիրավորուած մեկ այլ հայազգի։ Զոհված հայորդիներն են՝ Վազգեն Ճապաղջուրյանը, Լևոն Քելխաչերյանը, Հովսեփ Ջանեցյանը, Խաչիկ Ապուլապությանը։
